ՀՖՖ-ում կայացել է սեմինար ՖԻՖԱ-ի տրանսֆերների համադրման համակարգի փոփոխությունների վերաբերյալ

ՀՖՖ-ում կայացել է սեմինար ՖԻՖԱ-ի տրանսֆերների համադրման համակարգի փոփոխությունների վերաբերյալ

PanARMENIAN.Net - 2011 թվականի փետրվարի 14-ին ՀՖՖ գրասենյակում ՖԻՖԱ-ի տրանսֆերների համադրման համակարգի շրջանակներում կայացավ սեմինար-պարապմունք Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 8 ակումբների, ինչպես նաև «Կիլիկիա» ակումբի ՏՀՀ պատասխանատուների համար: Սեմինարը վարում էին ՏՀՀ պատասխանատուներ ՀՖՖ Միջազգային բաժնի պետ Սաթենիկ Ամիրանյանն ու միջազգային բաժնի մասնագետ Նաիրա Աբրամյանը:

Սեմինարը նվիրված էր Տրանսֆերների համադրման համակարգում տեղ գտած նոր փոփոխություններին, որոնք վերաբերում էին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների տրանսֆերային գործընթացին և անչափահաս ֆուտբոլիստների առաջին գրանցմանն ու միջազգային տրանսֆերին, PanARMENIAN.Net ին հաղորդեցին Ֆուտբոլի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Ներկայացվեցին նաև ՖԻՖԱ-ի Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգում տեղ գտած փոփոխություններն ու լրացումները:

Սեմինարի տեսական նյութի ամփոփումից հետո ՀՖՖ Իրավաբանական և կադրերի բաժնի պետ Լուսինե Բակումյանը ներկայացրեց վերջերս կատարված կանոնադրական փոփոխությունները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---