Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Տաշքենդում ելույթ կունենա միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Տաշքենդում ելույթ կունենա միջազգային մրցաշարում

PanARMENIAN.Net - Մարտի 17-27 Տաշքենդում տեղի կունենա Ուզբեկստանի առաջին գրոսմայստեր Գեորգի Ագզամովի հիշատակին նվիրված հինգերորդ միջազգային Հուշախաղը:

Առաջնությանը ելույթ կունենա նաև հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: Նրա մրցակիցները կլինեն շախմատիստներ Եվգենի Ալեքսեևը (Ռուսաստան), Եվգենի Միրոշնիչենկոն (Ուկրաինա), Միխայիլ Ռոյիզը (Իսրայել), Միխեիլ Մչեդիշվիլին (Վրաստան), Մաքսիմ Տուրովը (Ռուսաստան), Յուրի Կուզուբովը (Ուկրաինա), Ֆարրուխ Ամոնատովը (Թաջիկստան), Ռինատ Յումաբաևը (Ղազախստան) և Վիտալի Ցեշկովսկին (Ռուսաստան):

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 20 հազ. դոլար, հաղորդում է Ուզբեկստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---