Մարտի 14-ին կկայանա կանանց շարքում ԵՎՐՈ-2013-ի խմբային որակավորման փուլի վիճակահանությունը

PanARMENIAN.Net - Հայտնի է դարձել կանանց շարքում ԵՎՐՈ-2013-ի խմբային որակավորման փուլի վիճակահանության զամբյուղների կազմը: Վիճակահանությունը կայանալու է մարտի 14-ին Նյոնում UEFA-ի կենտրոնակայանում:

Վիճակահանության նախօրեին 38 թիմեր բաժանվել են 5-ական զամբյուղի՝ UEFA-ի կանանց հավաքականների վարկանիշում նրանց տեղերին համապատասխան: Վիճակահանության ընթացքում ստեղծվելու են 4 խմբեր 5-ական թիմերով և 3 խմբեր` 6-ական թիմերով:

Հայաստանի հավաքականը Բուլղարիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Թուրքիայի, Իսրայելի, Խորվաթիայի, Ղազախստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Մակեդոնիայի թիմերի հետ հայտնվել է E զամբյուղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---