ATP վարկանիշում Դավիթ Նալբանդյանը զբաղեցնում է 19-րդ տեղը

ATP վարկանիշում Դավիթ Նալբանդյանը զբաղեցնում է 19-րդ տեղը

PanARMENIAN.Net - Մարտի 21-ին ATP-ն (Թենիսի միջազգային ասոցիացիան) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը պահպանել է իր նախկին տեղը վարկանիշում: Նա 1630 միավորով շարունակում է զբաղեցնել 19-րդ տեղը:

Դավիթ Նալբանդյանը մարտի 11-ին տարել է աճուկային ճողվածքի վիրահատություն, որի պատճառով բաց է թողել մի քանի մրցաշար: Թենիսիստի բժշկի խոսքերով, եթե նա ժամանակին ապաքինվի, ապա կորտ կվերադառնա մայիսի 1-ին և հանդես կգա Մադրիդի Մաստերսում, որից հետո ելույթ կունենա Հռոմում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---