Ապրիլի 4-ին Հայաստանում մեկնարկեց «ՀՖՖ – Կոկա-Կոլա» ֆուտբոլի գավաթի խաղարկությունը 4 ապրիլի 2011 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կոկա-Կոլա ընկերության հետ համատեղ կազմակերպված մրցաշարը, որը կրում է «ՀՖՖ – Կոկա-Կոլա» գավաթ անվանումը: Մրցաշարին կմասնակցեն Երևանի, ՀՀ մարզերի և Արցախի հանրակրթական դպրոցների 1999-2001թթ. ծնված տղաներ և աղջիկներ: Մրցաշարը կանցկացվի երկու փուլով` օլիմպիական մրցակարգով: Առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 4-ից 26-ը, երկրորդը` մայիսի 4-ից 21-ը: Հանդիպումները կանցկացվեն արհեստական խոտածածկով խաղադաշտերում, միջնակարգ դպրոցների մարզադահլիճներում, խաղահրապարակներում: Առաջին փուլի ավարտից հետո Երևան քաղաքի 10 թիմեր, ՀՀ մարզերից և Արցախի երկուական թիմեր կկազմեն 16 զույգ և պայքարը կշարունակեն սկսած 1/32 եզրափակչից: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերի ֆուտբոլիստները և մարզիչները կպարգևատրվեն դիպլոմներով և հուշանվերներով: Առաջին տեղը գրաված թիմը կպարգևատրվի նաև «ՀՖՖ – Կոկա-Կոլա» գավաթով, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |