Հենրիխ Մխիթարյան. Խաղը «Տավրիայի» հետ առանձնահատուկ է, քանի որ իմ առաջին գոլը ես խփել եմ այդ թիմին

Հենրիխ Մխիթարյան. Խաղը «Տավրիայի» հետ առանձնահատուկ է, քանի որ իմ առաջին գոլը ես խփել եմ այդ թիմին

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին Դոնեցկի «Շախտյորը» Ուկրաինայի առաջնության շրջանակներում հյուրընկալվել է «Տավրիային»: Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ խաղը «Տավրիայի» հետ առանձնահատուկ է իր համար, քանի որ իր առաջին գոլը նա խփել է այդ թիմի դարպասներին:

«Տավրիայի» հետ խաղը միշտ ծանր է ընթանում: Լինելով «Մետալուրգի» խաղացող, ես նրանց հետ հանդիպել եմ 3 անգամ՝ երկու անգամ պարտվել եմ և մեկ անգամ ոչ ոքի խաղացել: Սակայն, դա նշանակություն չունի, քանի որ ֆուտբոլում չի կարելի նայել թվերին, այլ հարկավոր է ամեն անգամ մեկ մտքով մոտենալ խաղին՝ հաղթել»,-Մխիթարյանին է մեջբերում ակումբի պաշտոնական կայքէջը:

Ըստ հայ ֆուտբոլիստի, մրցակիցը լավ ֆուտբոլիստներ ունի, որոնք պայքարում են մինչև վերջ, դա նրանց ամենամեծ առավելությունն է:

«Շախտյորը» 61 միավորով գլխավորում է Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ գերազանցելով իր մոտակա մրցակից «Դինամոյին» 11 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---