Ապրիլի 16-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնության հարթակ դուրս կգան Գևորգ Պողոսյանն ու Արթուր Բաբայանը

Ապրիլի 16-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնության հարթակ դուրս կգան Գևորգ Պողոսյանն ու Արթուր Բաբայանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 85 կգ քաշային կարգում անհաջող ելույթ ունեցավ Էդգար Գևորգյանը:

«Պոկում» վարժությունում Գևորգյանը կարողացավ օգտագործել միայն մեկ մոտեցում և բարձրացրեց 165 կգ: «Հրում» վարժությունում նույնպես հայ ծանրորդը չկարողացավ բարձրացնել ծանրաձողը երկու մոտեցումներում և գոհացավ 185 կգ արդյունքով: «Երկամարտի» արդյունքում Գևորգյանը բարձրացրել է 350 կգ և ավարտել է իր ելույթը 7-րդ տեղում:

Այդ քաշային կարգում չեմպիոն դարձավ ռուսաստանցի Ալեքսեյ Յուֆկինը 385 կգ քաշով:

Ապրիլի 16-ին հարթակ դուրս կգան 2010թ. Եվրոպայի չեմպիոն Գևորգ Պողոսյանը (94 կգ ք/կ) և Արթուր Պողոսյանը (105 կգ ք/կ):

Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Արայիկ Միրզոյանը (77 կգ ք/կ), նա նաև նվաճել է փոքր ոսկե մեդալ ու արծաթե մեդալ, իսկ Սմբատ Մարգարյանը (56 կգ ք/կ), նվաճել է փոքր արծաթե մեդալ: Կանանցից Եվրոպայի արծաթե մրցանակակիր դարձավ Էլեն Գրիգորյանը (53 կգ ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---