Հայաստանի թենիսի հավաքականը Davis Cup-ում 2:1 հաշվով զիջել է Չերնոգորիայի հավաքականին

Հայաստանի թենիսի հավաքականը Davis  Cup-ում 2:1 հաշվով զիջել է Չերնոգորիայի հավաքականին

PanARMENIAN.Net - Հայաստանի տղամարդկանց թենիսի հավաքականն առաջին պարտությունն է կրել Չերնոգորիայի հավաքակնից Davis Cup-ի եվրաաֆրիկյան գուտում Սկպոյեում: Չնայած նրան, որ առաջին հանդիպման ժամանակ էստոնացի թենիսիտ Դանիել Պրոսկուրան առաջ դուրս բերեց Հայաստանի հավաքականին երկու սեթերում՝ 6:7, 2:6 հաշվով, հաղթելով Լյուբոմիր Սելեբիչին, այնուհետև հայ թենիսիստները զիջեցին:

Խաչատուր Խաչատրյանը չկարողացավ դիմակայել Գորան Տոսիչին և տանուլ տվեց 6:0, 6:0 հաշվով: Զուգախաղում Պրոսկուրա-Խաչատրյան զույգը չկարողացավ դիմակայել Սելեբիչ-Տոսիչ զույգին և տանուլ տվեցին 6:2, 6:2 հաշվով: Հայաստանի հավաքականը երեք հանդիպումների արդյունքում զիջեց Չերնոգորիայի հավաքականին 2:1 հաշվով:

Մայիսի 14-ին հայ թենիսիստները կհանդիպեն Իսլանդիայի հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---