Գրիգոր-Սևակ Մխիթարյանը հաղթել է Բրազիլիայի ուժեղագույն շախմատիստների կայծակնային մրցաշարում

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը հաղթել է Բրազիլիայի ուժեղագույն շախմատիստների կայծակնային մրցաշարում

PanARMENIAN.Net - Սան Պաուլոյում անցկացված Բրազիլիայի ուժեղագույն շախմատիստների կայծակնային մրցաշարն ավարտվեց գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանի հաղթանակով: Մրցաշարն ընթանում էր նոկաուտ համակարգով: Սևակը 2:1 հաշվով հաղթեց նախ ՖԻԴԵ-ի վարպետ Լուիս Աբդալային, ապա գրոսմայստեր Ֆելիպե Էլ Դեբսին (2:0):

Եզրափակչում Մխիթարյանը 2:1 հաշվով առավելության հասավ գրոսմայստեր Ժիլբերտո Միլոշի նկատմամբ:

ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Գրիգորյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և բաժանում է 1-2-րդ տեղերը Ռուսաստանի ներկայացուցիչ Յուրի Ելիսեևի հետ, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---