Եվրոպայի գեղարվեստական մարմնամարզության առաջնությունում Հայաստանը կներկայացնեն երեք մարզուհիներ

PanARMENIAN.Net - Մայիսի 24-29-ը Մինսկում կկայանա Եվրոպայի գեղարվեստական մարմնամարզության մեծահասակների և պատանիների առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կրեմլինա Մկրտչյանը, Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն Լիլիթ Հարությունյանն ու երկվորյակներ Սոնա և Մերի Իսրայելյանները:

Մայիսի 23-ին մարզուհիների հետ Մինսկ են մեկնել մարզիչներ Գայանե Ներսիսյանն ու Աննա Աբրահամյանը:

Եվրոպայի առաջնությունը նախապատրաստական փուլ է աշխարհի առաջնության որակավորումներից առաջ, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-ից 25-ը Մոնպելիեում (Ֆրանսիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---