Անդրեյ Արշավին. Մենք պետք է ամեն ինչ անենք հունիսի 4-ին Հայաստանին հաղթելու համար

Անդրեյ Արշավին. Մենք պետք է ամեն ինչ անենք հունիսի 4-ին Հայաստանին հաղթելու համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Անդրեյ Արշավինը կարծում է, որ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը ժամանակի հետ կսկսի ավելի լավ խաղալ:

«Մենք պետք է ամեն ինչ անենք հունիսի 4-ին Հայաստանին հաղթելու համար, որպեսզի հետո երեք ամիս մինչև հավաքականի խաղերի վերականգնումը մեզ հանգիստ զգանք: Հիմա մենք լավ ֆուտբոլ չենք ցուցադրում, և ես հուսով եմ, որ վաղ թե ուշ մենք առաջ կգնանք, չէ որ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները մեզանից լավ ֆուտբոլ են ակնկալում»,- Արշավինի խոսքերըւ հաղորդում է ՌՒԱ Նովոստին:

2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումը Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների միջև տեղի է ունենալու հունիսի 4-ի Սանկտ Պետերբուրգում «Պետրովսկի» մարզադաշտում:

18  26.03.11 - Հայաստան-Ռուսաստան հանդիպում
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---