Ֆուտբոլիստներ Ռոբերտ Զեբելյանը և Մարկոս Պիզելին ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից

PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Հաշվի առնելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Զեբելյանի և Մարկոս Պիզելիի մասնակցության կարևորությունը Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ընտրական փուլերին, ինչպես նաև ֆուտբոլի ֆեդերացիայի միջնորդությունը, կառավարությունն այդ ֆուտբոլիստներին ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից։

Գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարբեր ժամկետներով տարկետում է տվել 25 անձի։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---