Վանես Մարտիրոսյանը հաղթանակ է տարել Սաուլ Ռոմանի նկատմամբ և նվաճել WBC Silver տիտղոսը

Վանես Մարտիրոսյանը հաղթանակ է տարել Սաուլ Ռոմանի նկատմամբ և նվաճել WBC Silver տիտղոսը

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը (ԱՄՆ) հաղթանակ է տարել մեքսիկացի Սաուլ Ռոմանի նկատմամբ:

Մենամարտը, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, սկսվել է Ռոմանի ակտիվ գործողություններից, որն անսպասելիորն հանգեցրել է նրան, որ Մարտիրոսյանը հայտնվել է հատակին արդեն առաջին ռաունդի ընթացքում: Բայց հետո հայ բռնցքամարտիկը կարողացել է մենամարտը վերցնել իր հսկողության տակ և հաղթանակ տանել:

Հաղթանակի արդյունքով Մարտիրոսյանը նվաճել է WBC Silver ազատ տիտղոսը և իրավունք ստացել անցկացնել WBC վարկածով տիտղոսային մենամարտ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---