Արթուր Աբրահամ. Ես ասել եմ, որ չեմպիոն եմ դառնալու գերմիջին քաշային կարգում և կանեմ դա 17 հունիսի 2011 - 14:37 AMT PanARMENIAN.Net - «Արդեն երեք ամսից ես կվերադառնամ ռինգ և որակավորման մենամարտերի կմասնակցեմ, որից հետո կստանամ չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու իրավունք, սակայն դեռ չգիտեմ, թե ով կլինի իմ մրցակիցը»,-հայտարարել է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որը ժամանել է Հայաստան և երեք ամիս կանցկացնի հայրենիքում: Ըստ Աբրահամի, նա չի պատրաստվում փոխել իր քաշային կարգը և իր առաջիկա մենամարտերը կանցկացնի գերմիջին քաշային կարգում: «Միջին կարգում իմ բոլոր մենամարտերում ես հաղթել եմ և եղել եմ IBF չեմպիոն: Երբ ես բարձրացրեցի քաշն ու սկսեցի մասնակցել Super Six-ի մրցաշարին, ես ասացի, որ չեմպիոն եմ դառնամու նաև այս քաշային կարգում: Ես խոստացա ու կկատարեմ իմ խոստումը»: Ամերիկացի Անդրե Ուորդի հետ մենամարտի մասին, որին նա զիջեց Super Six-ի մրցաշարի կիսաեզրափակչում, Աբրահամ ասել է, որ մենամարտի սկիզբը հաջող էր իր համար, սակայն հետո նա սխալներ թույլ տվեց և զիջեց: «Ես փակվեցի ու ցանկանում էի հաղթել նոկաուտով, քանի որ ԱՄՆ-ում դժվար է հաղթել միավորներով: Անշուշտ, ես չէի ուզում պարտվել, սակայն այդպես ստացվեց, պետք է մոռանալ դրա մասին և պատրաստվել հաջորդ մենամարտերին»,-ասել է Աբրահամը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |