Անրի Կյունի.

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը շահավետ է բոլորի, եւ առաջին հերթին` Հայաստանի համար

PanARMENIAN.Net - 2006 թվականը հայտարարված է Ֆրանսիայում Հայաստանի տարի: Երկու երկրներին միավորւմ են վաղեմի բարեկամական հարաբերություններ, ինչին մեծապես նպաստում է նաեւ Եվրոպայի ամենամեծ հայ համայնքներից մեկը: Ֆրանսիան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ միասին ակտիվորեն մասնակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա վիճակի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Կյունին:
Ֆրանսիան հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամրտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի համանախագահ երկրներից մեկը: Համանախագահներն ասում են, որ 2006 թվականին գործընթացը կշարժվի մեռյալ կետից: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք առաջխաղացում արձանագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ մեկ տեղ Ֆրանսիան հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը: Ռամբուեյի հանդիպումից հետո, նա իր ռուս եւ ամերիկացի գործընկերների հետ ավելացրել է Երեւանի ու Բաքվի շփումները, երկու երկրների նախագահների հունիսի սկզբին կայանալիք նոր հանդիպումը նախապատրաստելու համար: Հենց այդ նպատակաով երեք երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչները համանախագահների հետ միասին այցելեցին Երեւան եւ Բաքու: Մենք` Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ միասին հուսով ենք վճռորոշ առաջխաղացում արձանագրել եւ մեր ամենից բարդ խնդիրն է մինչեւ վերջ տանել վերջին երկու տարվա միջնորդների ինտենսիվ աշխատանքը, որը պետք է ավարտին հասցնեն նախագահները: Այժմ շատ լավ պահ է կարգավորման համար, եւ հաշվի առնելով այն, որ ոչ Հայաստանում, ոչ էլ Ադրբեջանում ընտրություններ չկան, հավանաբար նման այլ պատեհ առիթ հազիվ թե շուտով կրկնվի:

Համաձայնության հասնելու դեպքում, մեծ քաղաքական աջակցություն ու ֆինանսական օգնություն կցուցաբերվի հակամարտության երկու կողմերին կարգավորման ծրագիրն որքան հնարավոր է արագ կյանքի կոչելու համար:

Ֆրանիսայում բավական մեծ հայ համայնք կա: Ինչպիսի՞ն է նրա դերը ձեր երկրի հասարակական-քաղաքական կյաքնում:

Ֆրանսիայի հայ համայնքն օրինակելի է այն առումով, որ հայկական ծագում ունեցող ֆրանսիացիները ամբողջությամբ ինտեգրված են ֆրանսիական հանրության բոլոր բնագավառներում. դա եւ' քաղաքականությունն է, եւ' պրոֆեսիոնալ գործնեությունը, եւ' կրթությունը, եւ' տնտեսությունը: Նրանց միակ եւ լրիվ հասկանալի տարբերությունը իրենց կապվածությունն է նախնիների երկրին: Դրանով, մասնակիորեն, բացատրվում է Հայաստանի նկատմամբ Ֆրանիսայի առանձնահատուկ հետաքրքրությունը եւ մեր երկրների հարաբերությունների զարգացումը:

Ինչպիսի՞ն է Ֆրանսիայի դիրքորոշումը Թուրքիայի` Եվրոպական Միություն մտնելու հարցում:

Ֆրանսիան պաշտապանում է Թուրքիայի թեկնածությունը ԵՄ մտնելու առումով: Թուրքիայի մոտեցումը եվրոպական նորմերին տարածաշրջանի համար կունենա կայունացնող ներգործություն: Դրանից բոլոր կշահեն, եւ առաջին հերթին, Հայաստանը:

ԵՄ-ն ակումբ է հստակ, մանրամասն կանոններով, որոնք պարտադիր են բոլոր համար` առանց բացառության: Դա ժողովրդավարությունն է, կարծիքներ, համոզմունքներ հայտնելու ազատությունն է, այդ թվում կրոնական, մարդու իրվանունքներն է, այդ թվում է փոքրամասնությունների իրավունքները: Այդ օրենքների շարքում է նաեւ սահմանների բացումը, տնտեսության ազատությունը, հարեւան երկրների հետ նորմալ հարաբերություններ հաստատումը:

Ինչպե՞ս եք գնահատում հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը եւ դրանց զարգացման հեռանկարները` մասնավորապես Հայաստանի` Եվրոպական հարեւանության քաղաքկանության ծրագրին մասնակցելու համատեքստում եւ եվրաինտեգրման հարցում ընդհանրապես:

Յուրաքանչյուր երկիր պետք է ազատ լինի իր ցանկությունների արտահայտման հարցում: Եվրոպական նորմերին մերձենալը ավելի սերտ համագործակցության համար որոշվում է նրանով, թե ինչ ծրագրերով է դա իրականացվում: Եվրոպական հարեւանության քաղաքականությունը, Հայաստան- ԵՄ գործողությունների ծրագիրը պետք է նպաստեն այդ համագործակցությանը, սակայն դա ոչ մի դեպքում չպետք է ստիպողաբար կատարվի: Ֆրանսիան ակտիվորեն մասնակցում է այնպիսի առաջնային բնագավառներում, ինչպիսիսք են կրթությունը, զբոսաշրջությունը, առողջապահությունը: Ես պետք է նշեմ, որ Ֆրանսիայից դուրս գտնվող ամենամեծ Ֆրանսիական համալսարանաը գտնվում է Հայաստանում:

Ինչպե՞ս են զարգանում հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններն այսօր, եթե հաշվի առնենք Air France-ի ներկայացուցչության բացումը եւ Երեւան-Փարիզ ուղիղ չվերթը:

Airfrance-ի հաստատումը հայկական հողում դարձավ այնպիսի խոշոր ֆրանսիական արդյունաբերական խմբերի ջանքերի արդյունքը, ինչպիսիք են «Պեռնո Ռիկարը» եւ «Քաստելը», որոնք արդեն վաղուց են հիմնավորվել Հայաստանում: Նրանց շարքերը լրացրեցին SAUR, VEOLIA ընկերությունները, որոնք զբաղվում են ջրամատակարարման հարցերով, հեռահաղորդակցային «Ալկատել» ընկերությունը, «Արեվա» ընկերությունը, որը մասնագիտանում է Մեծամորի ԱԷԿ-ի միջուկային թափոնների պահպանման ոլորտում: Հայկական շուկայում ամուր դիրքեր են գրավել «Պեժո», «Ռենո» եւ «Նիսան» ավտոմեքենաները, «Միշելին» ֆիրմայի անվադողերը, վաճառվում են ֆրանսիական դեղագործական ընկերությունների դեղեր:

Վերջերս Ֆրանսիայի որոշ քաղաքներում ցույցեր են անցել Հայոց ցեղասպանության զոհերին հուշարձանի տեղադրման դեմ: Ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթները` որպես սովորական թե ոչ:

Այն ժամանակ, երբ թուրքական հեռուստակայաններից մեկը 71 տոկոս հեռուստադիտողների խնդրանքով ցուցադրեց «Արարատ» ֆիլմը 1915 թվականի իրադարձությունների մասին, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող ցույցեր անցան: Այս ցույցերը չեն համապատասխանում այն էվոլյուցիոն գործընթացին, որը կատարվում է թուրքական մտածելակերպում: Նման երեւույթները ոչ միւայն անընդունելի են, այլ նաեւ անախրոնիկ:

2006 թվականը հայտարարված է Ֆրանսիայում Հայաստանի տարի: Չէիք պատմի այդ կապակցությամբ նախատեսվող միջոցառումների մասին

Ֆրանսիայում Հայաստանի տարին անցնելու է ավելի քան 30 քաղաքներում, որտեղ կկայանան բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Լուվրում կբացվի «Քրիստոնյա Հայաստան» ցուցահանդեսը, Կոնսերժյերիում` ցուցահանդես Հայաստանի 12 մայրաքաղաքների մասին: Ֆրանսիայի Ազգային գրադարանում կցուցադրվեն հին հայկական ձեռագրերը: Համերգներ տեղի կունենան Օպերա-Գրանյեում, Շատլեում, այլ քաղաքներում: Ֆրանսիա կժամանեն պատանի հայ տաղանդները, ինչպես նաեւ մենք մտադիր ենք ընդունել հազար ֆրանսախոս հայ դպրոցականների: Այս ամենի նախաբանը կլինեն ֆրանսիական մշակույթի օրերը Հայաստանում 2006 թվականի սեպտեմբր-հոկտեմբերին:
---