ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՔՈՒՄ ՉԵՆ ԱԶԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Իրաքում ծավալվող ռազմական գործողությունները ոչ մի կերպ չեն ազդի Հայաստանում Համաշխարհային բանկի գործունեության վրա: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, այսօր լրագրողներին է հայտարարել ՀԲ-ի Երեւանի գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը: Նա նշել է, որ պատերազմը Իրաքում «կարող է անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա եւ նույնսիկ բացասաբար ազդել ներդրումների հոսքի վրա»: «Սակայն ես չգիտեմ, ինչ կարող է պատահել վաղը, եւ այդ պատճառով կոնկրետ կանխատեսումներ անել չեմ կարող»- ասել է Ռ. Ռոբիսնոնը: Նա հավսատիացրել է, որ ցանկացած դեպքում Համաշխարհային բանկի աջակցությունը Հայաստանի կառավարությանը կնա անփոփոխ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---