ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ ԵՆ ՑՈՒՆԱՄԻԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ափերին է մոտենում ավերիչ ցունամի, որն առաջացրել է հայկական լոբբին, գտնում է «Թրքիշ դեյլի նյուս» թուրքական թերթը: Թերթը այսպես է բնորոշել 2005 թվականին հայկական սփյուռքի կողմից Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված լայնածավալ արշավի անցկացման նախապատրաստությունը: «Արեւմտյան աշխարհի բնակչության 90 տոկոսը համատարած համոզված է, որ թուրքերն իրագործել են հայերի ցեղասպանություն», գրում է թերթը: «Հարյուրամյա տարեթվի նախաշեմին, որը զուգադիպելու է 2015 թվականին Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր լիիրավ անդամակցությանը, այդ փաստը կարող է օգտագործվել որպես Թուրքիայի նկատմամբ ճնշում` Հայոց ցեղասպանության ճանաչման նպատակով», - եզրակացություն է արել «Թըրքիշ դեյլի նյուսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---