ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՄՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԻՆ ՎԵՐՋ ՏԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՀԴՀ) Հայոց Ցեղասպանության 90-ամյակի նախաշեմին կոչ է արել Ջորջ Բուշի վարչակազմին վճռական քայլ ձեռնարկել եւ վերջ տալ Ցեղասպանության ժխտման Թուրքիայի խայտառակ քաղաքականությանը: Այդ մասին հայտարարել է ԱՀԴՀ նախագահ Քեն Խաչիկյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հետ հանդիպման ժամանակ, որը գտնվելով ԱՄՆ-ում պարզ եւ անկեղծ խոսել է Հայոց ցեղասպանության մասին»: «Մենք գնահատում ենք Ջոն Էվանսի Հայոց ցեղասպանության մասին ոչ երկիմաստ հայտարարությունները»,-հայտարարել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:




 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---