ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՌՈՄԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ԼՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՆՉ ԱՅԺՄ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իտալիայի ղեկավար Ադզելիո Չամպիի հետ հանդիպման ժամանակ ափսոսանք է հայտնել, որ պաշտոնական Հռոմի նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի փուլային լուծման վերաբերյալ դեռեւս չի իրագործվել: Նրա խոսքերով, Ադրբեջանի բոլոր ջանքերը ուղղված են կայունության եւ կենսամակարդակի բարձրացմանը տարածաշրջանում, սակայն «Հայաստանի ագրեսիայի պահպանումը լուրջ խոչընդոտ է այդ ճանապարհին»: Իր հերթին, Ադզելիո Չամպին ասել է, որ Եվրախորհուրդը շարունակում է ջանքեր գործադրել կայունության եւ առաջընթացի ապահովման, երկարատեւ հակամարտությունների լուծման ուղղությամբ, եւ լավ օրինակ է ծառայում այդ ոլորտում: «Դա հնարավոր է դարձել եվրոպական ժողովրդների համատեղ գոյատեւման եւ քաղաքակրթության ընդհանուր արժեքներին նվիրվածության արդյունքում: Եվրամիության նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը անհրաժեշտ է ԵՄ անդամ-երկրների միջեւ դրացիական կապերի ամրապնդման համար: Առաջին հերթին մեծ ուշադրություն դարձնելով իր սահմաններին` ԵՄ-ն կարեւորում է նաեւ դրանց ընդլայնումը: Այսօր Բալկանների հետ կապերը, այնտեղ իրավիճակի կայունացումը Եվրամիության համար մեծ նշանակություն ունեն: Դա վերաբերում է նաեւ Կովկասին, այդ տարածաշրջանի երկրների կայունությանը եւ առաջընթացին աջակցելուն: Մենք կարեւորում ենք քաղաքակրթության այդ հիմնական արժեքները, ԵՄ-ի գործընկերության ամրապնդումը Ադրբեջանի եւ Կովկասի տարածաշրջանի հետ ընդհանուր առմամբ, տնտեսական եւ մշակութային կապերի զարգացումը»,-նշել է Իտալիայի նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---