ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԽՈՋԱԼՈՒԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ» ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

PanARMENIAN.Net - Թուրքիայի Մեծ ազգային ժողովի երեկվա նիստում լսումներ են անցկացվել «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ: Արդարության եւ զարգացման կուսակցության պատգամավոր Խալուկ Իպեկը Անկարայից նաեւ բնութագրել է «Խոջալույում հայերի գործողությունները որպես վայրագություն»: «Հայերը ռուսական 366-րդ գնդի զինվորների հետ միասին մտել են Խոջալու երեք կողմից եւ սկսել են սպանել անպաշտպան մարդկանց, գնդակահարել են դեպի Աղդամ հեռացող Խոջալուի բնակիչներին: Այդ վայրագությունները պետք է իրավական գնահատական ստանան: Պետք չէ մոռանալ, որ Հայաստանը, անտեսելով ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի որոշումները, դեռեւս գրավում է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը»,-հայտարարել է նա: Լսումների վերջում խորհրդարանը ընդունել է «Խոջալուի ցեղասպանությունը դատապարտող որոշում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---