ԹՈՒՐՔ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ

PanARMENIAN.Net - Երկու երկրների միջեւ ռազմավարական հարցերի շուրջ երկխոսության շրջանակներում, Թուրքիան եւ ԱՄՆ-ն համաձայնության են եկել Ռուսաստանի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով «քննարկումների ֆորում» ստեղծելու վերաբերյալ: Թուրքիայի արտգործնախարարության Ռուսաստանի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Հալիլ Ակինչը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի բաժնի ղեկավարներից մեկի` Լաուրա Քենեդիի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Վրաստանի, Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի իրավիճակին, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, թուրք-հայկական կապերին, ինչպես նաեւ էներգետիկ միջանցքին վերաբերող հարցեր: Քննարկումները ընթացել են ԱՄՆ եւ Թուրքիայի համատեղ շահերը հայտնաբերելու, հակամարտության կարգավորման, էներգետիկ խնդիրների լուծմանն աջակցելու, ինչպես նաեւ քաղաքական եւ տնտեսական ոլորտներում համագործակցելու նպատակով: Թուրք եւ ամերիկացի դիվանագետները որոշ ժամանակ անց կշարունակեն քննարկումները Անկարայում:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---