ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀ. ՍՈՒՄԳԱԻԹԻՑ ՀԵՏՈ ԲՈԼՈՐ ԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՅՍՕՐ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ` ԱՆԻՐԱԿԱՆ ԵՆ ԵՎ ԱՆՀԵԹԵԹ

PanARMENIAN.Net - Նախօրեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նշել են ադրբեջանական Սումգաիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները , որոնց զոհն են դարձել տասնյակ անմեղ հայեր, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Հանրապետության հասարակայնությունն այցելել է Ստեփանակերտ քաղաքի հուշահամլիր, ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրել ողբերգության զոհերի հուշարձանին: Ավերածությունների ժամանակ զոհվածների հիշատակին իր հարգանքի տուրքն է մատուցել ԼՂՀ պաշտոնական պատվիրակությունը` հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ: «Սումգաիթն ապացուցել է, որ հայերը չեն կարող ապրել Ադրբեջանում` ադրբեջանական պետականությունը վտանգավոր է հայ ազգի համար: Սումգաիթը սկիզբ էր. Սումգաիթից հետո եղան Բաքուն, Կիրովաբադը, Մարագան... Եվ կյանքն ապացուցեց, որ մեր ընտրությունը ճիշտ էր` մենք պետք է ստեղծեինք պետություն, մենք պետք է պաշտպանեինք մեր հայրենիքը: Ես վստահ եմ, որ Սումգաիթից հետո բոլոր այն տարեբերակները, որոնք այսօր առաջարկում է Ադրբեջանը` անիրական են եւ անհեթեթ, քանզի Սումգաիթը դա անհատների գործը չի, այլ ադրբեջանական պետական քաղաքականությունն է»,- այսպես է մեկնաբանել Սումգաիթյան իրադարձությունները ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Հայ Առաքելական եկեղեցու Արցախյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը ծառայեցրել է Սումգաիթյան ողբերգության զոհերի հոգու հանգստության սգո պատարագ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---