ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ, ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱԶՄԱՆԻՍՏ ԿԱՊԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ ՍԵՐՏՈՐԵՆ ՄԻԱՀՅՈՒՍՎԵԼ ԵՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Աշխարհագրության եւ պատմության, ժողովուրդների միջեւ բազմանիստ կապերի, փոխներթափանցման շնորհիվ Ռուսաստանի շահերը սերտորեն միահյուսվել են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի շահերի հետ, թեեւ յուրաքանչյուր երկրի հետ` յուրովի: Այս մասին «Երկիր» շաբաթաթերթի կայքում հրապարակված հարցազրույցում հայտարարել է 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով` Մոսկվայի համար ամենակարեւորը տարածաշրջանում անվտանգության հուսալի ապահովումն է: Այդ պատճառով Ռուսաստանը օբվյեկտիվորեն «դատապարտված էր» պայքարել Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու, իսկ ներկայումս` վիճելի հիմնախնդիրները խաղաղ հանգուցալուծելու համար: Բուն Լեռնային Ղարաբաղի բնակչությունից, ադրբեջանցի եւ հայ ժողովուրդներից բացի, այս մոլորակի վրա ոչ ոք այնքան շահագրգռված չէ դրանում, որքան Ռուսաստանը: Մեկնաբանելով այն կարծիքը, որ Ռուսաստանը կորցնում է վերահսկողությունը Կովկասում` Վ.Կազիմիրովը հայտարարել է, թե չի կարծում, որ Ռուսաստանի ազդեցությունը Անդրկովկասում կամ Հարավային Կովկասում կարելի է վերահսկողություն անվանել: Անկախ պետությունների ի հայտ գալով` վերահսկողությունն անցել է նրանց, եւ կարեւոր է, որ նրանք չկորցնեն այն: Մարդկային հասարակության զարգացման արագացմանը զուգընթաց տեղի է ունենում գլոբալացման գործընթացներում բոլոր երկրների բնական ներգրավում, նաեւ դրա վրա մակաբուծող անդրազգային հրեշների շոշափուկների տարածում: Դժվար թե ինչ-որ տարածաշրջաններ կամ երկրներ կարող են անհաղորդակից մնալ ընդհանուր գործընթացներին` ինչպես դրական, այնպես էլ` ոչ այնքան, նշել է նա: «Իսկ Ռուսաստանի ազդեցությունը կապահովվի աշխարհագրությամբ եւ պատմությամբ, մշակութային եւ մարդկային ճակատագրերի կապերով: Մի՞թե Ադրբեջանի եւ Հայաստանի անկախացումից հետո պակասել է դեպի Ռուսաստան ձգտող նրանց բնակիչների թիվը»,- ավելացրել է Վլադիմիր Կազիմիրովը:


 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---