ՈՒԺԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԱԼԻՍ ԱՐԱԳ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ, ԻՍԿ ՆՈՐ, ՁԳՁԳՎՈՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼՈՒՄ ԿԼԻՆԻ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է վԼԱԴԻՄԻՐ կԱԶԻՄԻՐՈՎԸ

PanARMENIAN.Net -

Հակամարտությունը ուժի միջոցով լուծելու սպառնալիքներն առայժմ ներքին քաղաքական սպառման համար նախատեսված բլեֆ են, անբավարարվածության, կորուստների հետ չհաշտվելու եւ լուրջ զիջումների չգնալու մշտական ազդանշան: Այս մասին «Երկիր» շաբաթաթերթի կայքում հրապարակված հարցազրույցում հայտարարել է 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Որպես նման ազդանշան` դա դեռ կարելի է հասկանալ (քանի որ իրավիճակը նորմալ չէ. դա պետք է հասկանան նաեւ հայերը. օկուպացիան անոմալ երեւույթ է)»,- հայտարարել է նա: Նրա խոսքերով` ռեւանշիզմի դրսեւորումը պետք է դիտարկել` հաշվի առնելով 90-ականներին Ղարաբաղյան հակամարտությունը ուժով լուծելու Բաքվի համառ փորձերը: Արդյունքն սպասումներին հակառակ էր, եւ 1994-ին ստիպված եղան գնալ զինադադարի ոչ շահավետ իրավիճակով եւ առանց որեւէ նախապայմանի: Սակայն ոմանք դա ընկալեցին որպես հարկադրված ընդմիջում: Ուժերի իրական հարաբերակցությունը Ադրբեջանին հնարավորություն չի տալիս արագ հաջողության ակնկալիքներ ունենալ, իսկ նոր, ձգձվող հակամարտությունը տապալում կլինի: Այդ սպառնալիքները հակասում են Ադրբեջանի ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններին, երկրի ղեկավարությանը դնում անհարմար, նույնիսկ կիսածիծաղելի վիճակի մեջ: Սակայն չի կարելի անտեսել Բաքվի ռեւանշիզմը, առավել եւս` ռեւանշիզմը պաշտոնական մակարդակներում: Այն ծայրաստիճան վնասակար է, նոր սերունդներին թունավորում է հայատյացությամբ, սրում իրավիճակը, խոչընդոտում լուրջ բանակցությունների վերսկսմանը: Ռեւանշիզմի դրսեւորումներն արդեն այնքան աներեսաբար են ի հայտ գալիս, որ ժամանակն է, որ միջազգային կազմակերպություններն իրենց վերաբերմունքը ցուցաբերեն դրա հանդեպ: Դա արդեն հատուկ հետազոտություն եւ քննարկում է պահանջում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---