ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱՆ ԴԺՎԱՐԻՆ Է, ԲԱՅՑ ԽԱՂԱՂ

PanARMENIAN.Net - 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի ապագան դժվարին է, բայց խաղաղ: Այս մասին նա հայտարարել է «Երկիր» շաբաթաթերթի կայքում հրապարակված հարցազրույցում: Խոսելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների մասին` Վլադիմիր Կազիմիրովը նշել է. որ նրա անձնական կարծիքով` այդ երաշխիքները կարող են լինել չորս կամ նույնիսկ հինգ մակարդակների.

-հակամարտության բոլոր կողմերի պարտավորություն` բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես խաղաղ միջոցներով (դա առաջնահերթ պայման է, հնարավոր է` նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հաստատմամբ),

- հակառակորդ կողմի պարտավորություն (բոլոր ազատագրված շրջանների հիմնավոր ապառազմականացում` մինչեւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանումը եւ ուժի մեջ մտնելը),

- Լեռնային Ղարաբաղի սեփական հնարավորությունները ( գումարած նաեւ կարճ ժամկետով, անհրաժեշտության դեպքում, Հայաստանից լրացուցիչ պաշարների ներգրավում),

-միջազգային երաշխիքներ` ամրագրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերում:

«Իհարկե, անհրաժեշտ է մտածել նաեւ ազատված տարածքներ վերադարձող ադրբեջանական բնակչության անվտանգության երաշխիքների մասին: Չնայած ապառազմականացմանը` այդ շրջանների բնակչության անվտանգությունը նույնպես պետք է ապահովվի մի քանի մակարդակով»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---