«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՈԼՈՐ ՇՐՋԱՆՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՓՈՒԼ ԱՌ ՓՈՒԼ ԱԶԱՏԱԳՐՎԵԼՈՒ` ՈՐՈՇԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ»,- ԳՏՆՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎԸ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնախնդիրը ունի, այսինքն պետք է ունենա վերջնական լուծում: Այս մասին, «Երկիր» շաբաթաթերթի կայքում հրապարակված հարցազրույցում հայտարարել է 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Ղարաբաղի ազատագրված տարածքներ» արտահայտությունը չափազանց ամորֆ է. հասկանալի չէ, թե ինչ է նկատի առնվում: Ինչպես ենթադրում եմ, Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս գտնվող Ադրբեջանի բոլոր շրջանները ենթակա են փուլ առ փուլ ազատագրվելու` որոշակի պայմաններով (խորը ապառազմականացում` մինչեւ Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը եւ այլն): Կարծում եմ, որ Լաչինի եւ, հնարավոր է, Քելբաջարի շրջանների դեպքում կպահանջվեն հատուկ պայմաններ»,- նշել է ռուս դիվանագետը: Սակայն, ավելացրել է նա, դրանից առաջ անհրաժեշտ են կողմերի բացարձակ հստակ պարտավորությունները` բոլոր վեճերը լուծել բացառապես խաղաղ միջոցներով (ծանրակշիռ միջազգային երաշխիքների պարագայում), եւ Լեռնային Ղարաբաղի ուրվագծի հավասարակշռված «ուղղում». ԼՂԻՄ-ի նախկին սահմանները չափազանց շինծու են, հաշտեցման առաջին տասնամյակների համար` ոչ պրակտիկ: «Սակայն դա Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման իմ անձնական մոտեցումն է»,- ընդգծել է նա:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---