ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՈՒԺԱՅԻՆ ՈՒՂԻՆ, ՍԱԿԱՅՆ` ՈՐՊԵՍ ԾԱՅՐԱՀԵՂ ՄԻՋՈՑ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ12 մարտի 2005 - 09:27 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուժային ուղին, սակայն, որպես` ծայրահեղ միջոց, շաբաթ օրը հայտարարել է հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը: «Մենք ցանականում ենք լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով: Սակայն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մենք պատրաստ ենք նաեւ հակամարտության կարգավորման այլ ուղի բռնել: Մինչեւ վերջին պահը մենք պատրաստ ենք բանակցել, եթե պահպանվի հակամարտության խաղաղ կարգավորման գոնե 50 տոկոս հույսը»,-հայտարարել է Ալիեւը: «Պարզ է, որ պատերազմը դա հումանիտար աղետ է: Սակայն մենք պետք է պատրաստ լինենք նաեւ պատերազմի»,-ընդգծել է Ադրբեջանի նախագահը: Ալիեւը նշել է, որ «ընդհանուր առմամբ մենք զգում ենք միջազգային հանրության աջակցությունը» եւ ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի գծով վերջերս ԵԽԽՎ կողմից ընդունած բանաձեւին: «Առաջին անգամ եվրոպական կազմակերպությունը ճանաչել է Հայաստանը որպես ագրեսոր, դատապարտել է էթնիկ զտումների անցկացումը, ինչը լավ հիմք է ստեղծել բանակցությունների համար»,-գտնում է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյան․ Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն են ծառայում «Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի արդեն այդտեղ մշտական ծառայություն իրականացնեն»,–ասել է նա Ադրբեջանում ՀՀ հանքարդյունաբերության քարտեզ են կազմել՝ ձեռնարկություններն անվանելով «ապօրինի» և մոնիտորինգի ենթակա Նշվում է, թե Հայաստանը «միտումնավոր է այդ ձեռնարկությունները տեղակայել է Ադրբեջանի հետ սահմանակից վայրերում» Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը |