ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է, ՀԱՄՈԶՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - «Եթե Ադրբեջանը սկսի ազատագրել իր գրավյալ տարածքները ռազմական ճանապարհով, աշխարհի երկրները կաջակցեն մեզ»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում բնակվող Ադրբեջանական համաշխարհային կոնգրեսի նախագահ Մուհամեդ Ռզա Խեշտին: Նրա կարծիքով, հակամարտության կարգավորման ընթացքում ռազմական լծակների օգտագործումը անխուսափելի է: «Վերջին բանակցությունները ցույց են տալիս, որ հայերը ջանում են ժամանակ շահել: Ադրբեջանական կողմը պետք է հաշվի առնի դա»,-ասել է Մ.Խեշտին: ԱՀԿ-ն ենթադրում է, որ «Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը միտումնավոր չի միացել Պրահայում կայացած վերջին հանդիպմանը»: «Այսօր ղարաբաղյան խնդրի շուրջ իրավիճակը Երեւանի օգտին չէ: Նրանք ջանում են խանգարել գործընթացին տեխնիկական սպեկուլյացիայի միջոցով, թեեւ հիմնական նպատակն է` խախտել Պրահայի բանակցությունները»,-ասել է նա: ԱՀԿ-ի դիրքորոշումը հետեւյալն է, որ «հակամարտությունը պետք է լուծվի եւ դիվանագիտական, եւ ռազմական ճանապարհով»,-ասել է նա: «Դիվանագետները պետք է դիվանագիտորեն աշխատեն, քաղաքական գործիչները` ապահովեն հարցի քաղաքական լուծումը, սփյուռքը` պետք է աշխատի համաշխարհային հանրության եւ աշխարհի երկրների խորհրդարանների հետ, իսկ զինվորականները պետք է կանգնեն առաջնային դիրքերում»,-ամփոփել է Մ.Խեշտին:


 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---