ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՉԼԻՆԵՐ ՀՈԼՈԿՈՍՏ, ԵԹԵ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՇԽԱՐՀԸ ՄԻԱՎՈՐՎԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ, ԱՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՄՈՒՄՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի հրեական համայնքը կոչ է անում աշխարհի հրեական կազմակերպություններին` իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հայաստանի հրեական համայնքի դիմումում ընդգծվում է, որ Օսմանյան Թուրքիան, հրեշավոր ոճրագործություն կատարելով իր երկրի քաղաքացիների նկատմամբ, դատաստանի ենթարկելով նրանց` ոչնչացրել է մեկուկես միլիոն հայ: Շատ տասնամյակներ այդ փաստը մոռացության էր տրվել եւ չէր դատապարտվել մարդկության կողմից: Հնարավոր է, որ չլիներ Հոլոկոստը, եթե իր ժամանակին աշխարհը միավորվեր այդ գազանության դեմ, ինչպես այժմ է ելել ահաբեկչության դեմ: Ոչ մի քաղաքացիական կամ տնտեսական շահ չպետք է խոչընդոտի համամարդկային ողբերգության ճանաչման համար, ասվում է փաստաթղթում: Տեղեկատվության համաձայն` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ոչ մի կերպ ուղղված չի թուրք ժողովրդի դեմ, այլ ընդհակառակը` կբարձրացնի նրան քաղաքակիրթ աշխարհի աչքերում, ինչպես դա եղել է Գերմանիայի դեպքում, երբ նա ճանաչեց նացիստական պետության կողմից 6 միլիոն հրեաների ոչնչացման փաստը: «Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին մենք դիմում ենք նրանց, ում համար միեւնույն չէ պատմական ճշմարտության ճանաչումը, եւ խնդրում ենք խոնարհել գլուխները ի հիշատակ այդ զոհերի»,- ասվում է դիմումում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---