ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԸ ԿԱՐՈՂ Է ԽԱԽՏԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱԼԱՆՍԸ 7 ապրիլի 2005 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Թուրքական «Զաման» թերթը հրապարակել է հոդված` նվիրված Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը եւ օգտագործման հեռանկարներին: Հոդվածի տվյալներով` այդ գազամուղի նախագիծը մշակվել է 1992 թվականին, իսկ շինարարության վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 1995 թվականին: Ակնկալվում է, որ մյուս տարվա սկզբին այդ գազամուղը շահագործման կհանձնվի: Գազամուղի իրանական հատվածի երկարությունը 100 կմ է, իսկ հայկական հատվածինը` 41 կմ: Նախագծի նախնական արժեքը կազմում է 220 մլն դոլար: Հոդվածի հեղինակ դոկտոր Ֆեկրետ Իրտոնը, որը թերթի միջազգային քաղաքական մեկնաբանն է, պնդում է, որ այդ նախագծի իրականացումից հետո Թուրքիային մոտ գտնվող այդ տարածաշրջանում էներգետիկ եւ տնտեսական բալանսը կարող է փոփոխվել: Գոյություն ունի այդ գազամուղի մինչեւ վրացական Սուպսա նավահանգիստ երկարացնելու նախագիծ, որից հետո Սեւ ծովի հատակով մինչեւ Ուկրաինայի Ֆեոդոսիա քաղաք եւ տարանցիկով Ուկրաինայից Եվրոպայի երկրներ: Ուկրաինան եւ ԵՄ շահագրգռված են գազի աղբյուրի դիվերսիֆիկացիոյով եւ ակտիվ օժանդակում են այդ նախագծին: Բնական է, որ Ռուսաստանը դեմ է հանդես գալիս այդ գազամուղի երկարացման նախագծին: Հեղինակը նշում է, որ «այդ նախագծի իրագործումը կհանգեցնի դրա մասնակիցների (Իրան, Հայաստան, Վրաստան եւ Ուկրաինա) ԵՄ-ին մերձեցմանը եւ բալանսի փոփոխմանը տարածաշրջանում, որտեղ գտնվում է Թուրքիան: Սա կարեւոր հանգամանք է, եւ ցանկալի է, որ Թուրքիան նախապես տեղյակ լինի դրան»,- տեղեկացնում է Iran. ru-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական |