ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԲՈՐԻՍ ԵԼՑԻՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով չորսօրյա այցով Ադրբեջան է ժամանել Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը: Լրագրողների հետ զրույցի ընթացքում Բաքվի օդանավակայանում, պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիների մասին հարցին, Ռուսաստանի առաջին նախագահը ասել է, որ իր երկրի դիրքորոշումը այդ հարցում հայտնի է, եւ նորամուծություններ չեն սպասվում: Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը բողոք է հայտնել Բորիս Ելցինի Ադրբեջան կատարելիք այցի դեմ: ՂԱԿ-ի նախագահ Ակիֆ Նաղին նշել է, որ Ռուսաստանի նախագահի պաշտոնում Բ.Ելցինը կոշտ դիրքորոշում ուներ Ադրբեջանի հանդեպ: «Պետք չէ մոռանալ, որ Ելցինը բացահայտ աջակցում էր Հայաստանին: Այդ պատճառով նրա այցը Ադրբեջան պետք է արգելքի տակ դրվի»,-նշել է նա: Դրա հետ մեկտեղ, Ա.Նաղին ասել է, որ ՂԱԿ-ը չի պլանավորում բողոքի ակցիաների անցկացում Ադրբեջան Ռուսաստանի նախկին նախագահի ժամանման դեմ:




 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---