ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտգործնախարար Միշել Բարնյեն հայտարարել է, որ այս շաբաթ Lյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները պնդելու են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Բարնյեի խոսքերով` այդ հարցը առաջադրվելու է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլի հետ բանակցությունների ընթացքում: Բացի դրանից, Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է բարձրացվի նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ առաջիկա հոկտեմբերին նախատեսված բանակցությունների ընթացքում: «Թուրքիան պետք է արձագանքի այս պահանջին», - եզրափակել է Բարնյեն` հավելելով, թե Եվրամիության հիմնարար սկզբունքը հաշտեցումն է: «Գերմանիան եւ Ֆրանսիան դա կարողացան անել, նույնը պետք է անի նաեւ Թուրքիան», - նշել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---