ՆԱՏՕ-Ն ԿՀԵՏԵՎԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի երկրներում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կդիտեն պաշտպանության ոլորտում բարեփոխումների եւ առաջադրված խնդիրների կատարման ընթացքին, ինչպես նաեւ հանձնարարականներ կտան այդ ուղղությամբ աշխատանքի արդյունավետության բարելավման առնչությամբ, Թբիլիսիում հայտարարել է Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմմոնսը, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Նրա խոսքերով` «նախատեսվում է խորհրդաժողովներ, սեմինարներ եւ մարզումներ անցկացնել պաշտպանական սեկտորի բարեփոխման ոլորտում տեղեկատվության եւ աշխատանքի փոխանակման նպատակով»: Այս ծրագիրը մշակվել է ազգային պաշտպանական գեորատեսչությունների բարեփոխումների հարցում շահագրգռված գործընկերներին աջակցելու նպատակով` նրանց պահանջների եւ միջազգային պարտականությունների համապատասխան: Անդրադառնալով Վրաստանին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ այստեղ պաշտպանության ոլորտում բարեփոխումների գործընթացն «սկսվել է հաջող, սակայն առաջիկայում դեռ շատ հարցեր կան լուծելու»:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---