ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ

PanARMENIAN.Net - Շատ ադրբեջանցի քաղաքագետներ կասկածանքով են վերաբերվել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, որ Հայաստանը համաձայնվել է վերադարձնել Լեռնային Ղարաբաղին մերձակա յոթ շրջանները, տեղեկացնում է «Կովկասյան հանգույցը»: Քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն գտնում է, որ «նախագահների հանդիպումը նվիրված էր շփման գծում հաճախակի դարձած հրաձգությունների համար ԵԱՀԿ Մինսկի խմբի մտահոգությանը»: Ինչ վերաբերվում է ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների հնարավոր առաջընթացին, Վ.Գուլուզադեն գտնում է, որ դրա համար իրավիճակն առայժմ չի հասունացել: Վեհաժողովում Ռ.Քոչարյանի արտահայտած թեզիսները ցույց են տալիս, որ «հայկական կողմը չի հրաժարվել հակամարտության կարգավորման հարցում իր նախկին ագրեսիվ դիրքորոշումից» եւ մտադիր չէ քննարկել կարգավորման որեւէ տարբերակ, ըստ որի Լեռնային Ղարաբաղը կմնա Ադրբեջանի կազմում: «Ես չեմ հավատում, որ հայերը մեզ կվերադարձնեն յոթ շրջան: Նրանց համար այս իրավիճակը լիովին ընդունելի է»,- նշել է Վ.Գուլուզադեն: Է.Մամեդյարովի հայտարարություններին ավելի լավատեսորեն է վերաբերվել քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Քաղաքագետի կարծիքով` «անկասկած, բանակցությունների վերսկսումը դրական գործոն է: Սակայն եթե հանդիպումից հետո Հայաստանի ղեկավարը հայտարարում է դե-ֆակտո գոյություն ունեցող ԼՂՀ եվրաինտեգրման հեռանկարների մասին, ապա կարելի է հետեւություն անել կողմերի միջեւ փոխզիջում գտնելու փորձի ապարդյունության մասին»: Սակայն միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ բանակցություններում արդյունքի հասնելու հավանականությունը շատ փոքր է, սակայն այնուամենայնիվ կա: «Որքանով հաջող կլինեն Ալիեւ-Քոչարյան բանակցությունները, ցույց կտան մոտակա օրերը: Շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները կնշանակեն, որ վարշավյան բանակցությունները բոլորովին չեն մոտեցրել դիրքորոշումները: Մյուս կողմից, երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումների հետագա ակտիվացումը թույլ կտա դատել խաղաղ համաձայնագրի նախագծի գոյություն ունենալու մասին: Այդ ժամանակ կարելի է խոսել յոթ կամ հինգ շրջանների վերադարձի մասին: Իսկ առայժմ ես վստահ չեմ, որ Հայաստանը կգնա այդ քայլին»,- գտնում է Ռասիմ Մուսաբեկը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---