ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԵՌԱԿԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ

PanARMENIAN.Net - Սվերդլովսկի մարզի իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել Վերխնյայա Պիշմայում հայերի եռակի սպանության բոլոր հինգ մասնակիցներին, տեղեկացնում է «Նովի ռեգիոն» գործակալությունը: Ինչպես տեղեկացրել են Սվերդլովսկի մարզային դատախազությունում, աշխատելու համար Ուրալ մեկնած Հայաստանի երեք քաղաքացիների սպանել են 17-ից 20 տարեկան երիտասարդներ: Բոլորը Վերխնյայա Պիշմա քաղաքի բնակիչներ են: Նախնական քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում բացահայտվել է, որ սպանությունը կատարվել է հարբած վիճակում շահադիտական մղումներով` նպատակ ունենալով կողոպտել սպանվածներին: Հետաքննությամբ քննարկվում են նաեւ հանցագործության կատարման այլ վարկածներ: Սվերդլովի մարզի հայ համայնքի ղեկավարությունն արդեն տեղեկացված է իրենց հայրենակիցների զոհման պատճառների մասին: Գործի հետաքննությունն իր հատուկ վերահսկողության տակ է առել Սվերդլովսկի մարզի դատախազը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---