ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՏԱԼԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը եւ այցով Երեւանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի նախարար Մարգերիտա Բոնիվերին այսօր ստորագրել են «Համաձայնագիր օդային հաղորդակցության մասին»: Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել երկու երկրների ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման շրջանակում: Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական եւ մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ անհրաժեշտ իրավա-պայմանագրային դաշտի ձեւավորումը: Կողմերը նաեւ շոշափել են միջազգային կազմակերպություններում եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հիշեցնենք, որ Իտալիայի արտաքին գործերի տեղակալի Հայաստան կատարած այցի նպատակն է` ծանոթանալ տարածաշրջանային հիմնախնդիրներին Եվրամիությունում Իտալիայի նախագահության նախաշեմին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---