ՆՈՎՐՈՒԶ ՄԱՄԵԴՈՎ. ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԳԱՑՎՈՒՄ Է ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄՈՏԵՑՈՒՄ28 հունիսի 2005 - 09:02 AMT PanARMENIAN.Net - «Արտգործնախարարների հանդիպումների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների առումով որոշված է առայժմ չիրազեկել հասարակությանը: Մեր տեղեկությունները կապված են միայն հանդիպումների բնույթի, ոգու եւ, որոշ իմաստով էլ, դրանցում եղած առաջխաղացման հետ: Այդ առաջխաղացումները, ինչպես ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, պետք է դրական գնահատվեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը, տեղեկացնում է Բաքվի «525» թերթը: Նրա կարծիքով` «վերջին հանդիպումներում հայկական կողմի մոտ ձեւավորվում է հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտության դիրքորոշում»: «Հակամարտության կարգավորման անհրաժեշտության տակ պետք չէ հասկանալ ուրիշ ձեւ, այլ լուծում հատկապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հայաստանի ղեկավարությունն արդեն հասկանում է, որ հակամարտության կարգավորումն այն ձեւով, ինչպես նրանք են ցանկանում, անհնար է: Այդ մասնիկները, առաջխաղացումները դիտվում են որոշ իմաստով բանակցությունների ոգում»,- վստահ է Նովրուզ Մամեդովը: Ադրբեջանի նախագահական վարչակազմի ներկայացուցիչը հստակորեն չի ասել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռքբերված որոշակի պայմանավորվածությունների մասին` հայտարարելով, որ ընդհանուր առմամբ, լավատեսորեն է տրամադրված բանակցությունների ներկայիս փուլի եւ արդյունքների հանդեպ: Ն.Մամեդովի խոսքերով` հակամարտության կարգավորման առնչությամբ առաջացել են մի շարք հարցեր. «Բանակցություններում քննարկվում են չափազանց շատ հարցեր: Հիմնական ձեռքբերումը կայանում է նրանում, որ քննարկումներում զգացվում է, որոշ իմաստով, դիրքորոշումների մոտեցում»: Ն.մամեդովն ընդգծել է նաեւ, որ նախագահների Կազանում հանդիպման ժամանակ նրանց ներկայացվելու է փաստաթուղթ, որն արտացոլում է բանակցությունների արդյունքները: Նա հայտարարել է, որ մինչ այդ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները հանդիպելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք արդեն աշխատում են երկու կողմերի դիրքորոշումների վրա հիմնված առաջարկությունների վրա: «Առաջարկությունները ներկայացվելու են կողմերին Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ: Առայժմ դեռ վաղ է խոսել, թե ինչում պետք է կայանան դիրքորոշումները եւ ձեռքբերված արդյունքները: Սակայն այնտեղ էլ հավանաբար կա դիրքորոշումների մոտեցում»: Ն.Մամեդովը նշել է, որ բանակցություններում քննարկվում են նաեւ Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովմանն առնչվող էլեմենտներ: Նախագահի վարչակազմի բաժնի վարիչը հիշեցրել է, որ այստեղ գոյությւոն ունի մի քանի տարբերակ: Նրա խոսքերով` կարծիք կա միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման մասին` Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի անվտանգությունն ապահովելու համար. «Այդ միտքը նոր չէ, սակայն այն կարող է կրկին առաջանալ օրակարգում: Եթե կողմերը տարբեր համակարգված հարցերի լուծման մեջ հասնեն համաձայնության, ապա անկասկած, որոշակի պահերի` հայերի անվտանգության ապահովման նպատակով, կարելի է դիմել միջազգային խաղաղապահներին: Նրանց ձեւաչափը, բնույթը, թվաքանակը` դա դեռեւս բանակցությունների առարկա է»: Ն.Մամեդովը նշել է, կան հաղորդակցություններին առնչվող մի քանի առաջարկություններ: Նա ասել է, որ կողմերն ավելի շատ հակված են այդ հարցին: Ն.Մամեդյարովի կարծիքով` տվյալ հարցը հակամարատության լուծմանն առնչվող Ադրբեջանի կողմից առաջ քաշած կոնցեպցիայի մի բաղադրիչ մասն է: «Մենք կարծում ենք, որ հաղորդակցությունների բացումը հնարավոր է իրականցնել որպես փուլային լուծման տարբերակի բաղադրիչ մաս: Այստեղ անսովոր ոչինչ չկա: Եթե վերադարձվեն 7 շրջանները, ապա այդ ժամանակ գուցե աշխատանք տարվի Մեղրի-Նախիջեւան-Երեւան երկաթուղու բացման ուղղությամբ, կամ էլ Աղդամ-Ստեփանակերտ-Գորիս-Սիսիան-Շաբուզ- Նախիջեւան ավտոմայրուղու ուղղությամբ: Եթե փոխըմբռնում առաջանա, ապա դա հակամարտության կարգավորման օգնելուն ուղղված տարբերակներից մեկն է»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ Ավինյանը կհանդիպի Անն Իդալգոյի հետ ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա |