ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ. ԵՎՐՈՊԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՎԵՐՋ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ

PanARMENIAN.Net - «Այն բանից հետո, երբ Ֆրանսիացի եւ հոլանդացի ընտրողները մերժել են Սահմանադրությունը, ԵՄ-ը պետք է կանգնեցնի հետագա ընդլայնումը»,- հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլյա Սարկոզին` պատասխանելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարների վերաբերյալ հարցին: Սարկոզին, որը գլխավորում է UMP շարժումը եւ ձգտում է դառնալ Ֆրանսիայի նախագահ, հայտարարել է, որ Բուլղարիան եւ Ռումինիան պետք է միանան ԵՄ-ին, քանզի նրանց անդամակցության գործընթացը շատ հեռու է գնացել կանգնեցնելու համար: «Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրը բանակցությունների պաշտոնական սկզբի` հոկտեմբերի 3-ի մոտեցման հետ սկսել է նյարդայնանալ` զգալով, որ կարող է զոհ դառնալ նոր անդամներ ընդունելու ցանկություն չունենալուն` Ֆրանսիայում եւ Հոլանդիայում քվեարկության խափանման լույսի ներքո: Մենք պետք է կանգնեցնենք ընդլայնումը, քանի դեռ արդիականացվում են մեր ինստիտուտները »,- Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դե Վիլպենի հետ հանդիպումից հետո ասել է Սարկոզին: Նրանք խոսել են Եվրոպայում Ֆրանսիայի դերի մասին այն բանից հետո, երբ ֆրանսիացի ընտրողները մայիսի 29-ի հանրաքվեի ժամանակ մերժել են ԵՄ Սահմանադրությունը:«Եվրոպան չի կարող անվերջ ընդլայնվել»,- հայտարարել է Սարկոզին: Նշենք, որ Նիկոլյա Սարկոզին բացեիբաց հանդես է գալիս Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ: Նա գտնում է, որ Անկարային պետք է առաջարկվի արտոնյալ անդամություն, սակայն ոչ մի դեպքում` լիիրավ անդամություն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---