Հայերի ցեղասպանության զոհերի ժառանգները կստանան $17 մլն.

PanARMENIAN.Net - Փարիզում ստորագրվել է համաձայնագիր երկրի ամենախոշոր` «Ակսա» ապահովագրական ընկերության եւ կալիֆորնիական իրավաբանական ֆիրմայի միջեւ: Այդ ընկերության հաճախորդներն են հանդիսանում միլիոնավոր հայեր, որոնց ազգականները զոհվել են 1915 թվականին: Խոսքը գնում է բավականին պատկառելի գումարի մասին: Հայերի ցեղասպանության զոհերի ժառանգները կստանան ընդհանուր առմամբ $17 մլն: Հայտնի է նաեւ, որ շուտով, վճարումների մասին նմանատիպ համաձայնագրեր պետք է ստորագրվեն նաեւ եւվրոպական այլ ապահովագրական ընկերությունների հետ: Փորձագետները կարծում են, որ վճարումների գործընթացի սկզբի մասին տեղեկությունը պատահական չի հայտարարվել այսօր, երբ ԵՄ երկրները փորձում են պայմանավորվել Թուրքիային Եվրամիություն ներառելու մասին: Չէ որ, ինչպես հայտնի է հայերի ցեղասպանության ճանաչման պահանջը` այդ երկրին ուղղված հիմնական պահանջներից մեկն է: Հանգստյան օրերին Ֆրանսիայում անգամ տեղի է ունեցել ցույց: Մոտ հազար մարդ դուրս էին եկել Մարսելի փողոցներ, պահանջելով Թուրքիայից ճանաչել հայոց ցեղասպանությունը: ֆրանսիան ճանաչել էր հայոց ցեղասպանությունը 2001 թվականին` հայտնում է Regnum լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---