Սոչի քաղաքում տեղի կունենա «Համշեն եւ համշենահայեր» միջազգային կոնֆերանսը

PanARMENIAN.Net - ,Համշեն եւ համշենահայեր» միջազգային կոնֆերանսը տեղի կունենա Սոչի քաղաքում հոկտեմբերի 13-15-ը` տեղեկացնում է Ռուսաստանում հայերի «Երկրամաս» թերթը: Կոնֆերանսը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ակադեմիայի Պատմության Ինստիտուտի հովանու տակ, Սոչի քաղաքի հայկական մշակույթի «Սեւան» Ընկերակցության, Կրասնոդարի երկրամասի «Համշեն» գիտական մշակույթատեղեկատվային կենտրոնի եւ Ռուսաստանում հայերի «Երկրամաս» թերթի ակտիվ աջակցությամբ: Կոնֆերանսի մասնակիցների թվի մեջ առկա են հայտնի գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իրանից: Երեք օրվա ընթացքում կընթերցվեն զեկույցներ «Համշենը` պատմաաշխարհագրական ակնարկ», «Համշենի հայերը, Պոնթը եւ Հայաստանը 1914-1921 թ», «1915-1923 թվականներին համշենահայերի ցեղասպանությունը», «Աբխազիայի հայերը 21-րդ դարիսահմանագծում», «Պոնթեական ժառանգությունը համշենահայերի եւ խեմշիլների մշակույթում», «Օրդույան հայերը», «Հայկական ազգակրոնական տարրը «Անատոլիայում» (1991-2005թթ), «Խոպա-խեմշիլները եւ բաշ- խեմշիլները` արշավանքի նյութերը», «Հոսընթացող նույնացում` խեմշիլների (խեմշինների) դեպքը», «Կուբանում Դաշնակցություն կուսակցության պատմությունից», «Համշենահայերի ազգամշակույթային ավանդույթները 20-րդ դարի 80-90-ան թթ-ին», «Համշենի պարերը եւ դրանց առանձնահատկությունները», «Համշենահայերի օրացույցային ծեսերը եւ խաղերը», «Համշենահայերի հեքիաթային բանահյուսության դիվաբանական պատկերացումները», «Համշենի մուսուլման հայերի մասին 1786թ-ի կարեւոր վկայություն», «Համշենի եւ Խոտորջուրի ճարտարապետությունը» եւ այլ թեմաներով: Կոնֆերանսը կավարտվի Կուբանի սեւծովյան ափի համշենահայերի ազգագրական կոլեկտիվների ելույթով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---