Միջազգային ճգնաժամային կենտրոնը առաջարկում է ղարաբաղյան խնդրի լուծման 20 ճանապարհներ

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս Միջազգային ճգնաժամային կենտրոնը կհրապարակի նոր զեկույց, նվիրված բացառապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: Ինչպես Երեւանում հայտարարել է Խմբի ներկայացուցիչ Սաբինա Ֆրեյզերը, զեկույցում կներկայացվեն ղարաբաղյան խնդրի լուծման 20 ճանապարհներ, որոնք կառաջարկվեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, ինչպես նաեւ միջազգային հանրությանը: Ինչպես հայտարարել է Սաբինա Ֆրեյզերը, իրենք առաջարկում են անցկացնել հանրաքվե Լեռնային Ղարաբաղի բացառապես հայկական ազգաբնակչության միջեւ, ինչպես նաեւ այն ադրբեջանական փախստականների միջեւ, որոնք մինչ այդ կտեղափոխվեն տարածաշրջան: «Երբ մենք խոսում ենք հանրաքվեի մասին, մենք պետք է համոզված լինենք, որ դրա արդյունքները կճանաչի Բաքուն, իսկ եթե այդպիսի համոզմունք չկա, ապա կկրկնվի 1993թ. հանրաքվեի իրավիճակը»,- նշել է նա: Ըստ Ֆրեյզերի, հանրաքվեի ժամկետները պետք է սահմանեն ոչ թե Հայաստանը, կամ Ադրբեջանը, այլ միջազգային հանրությունը, որը արդյունքների քննարկման ժամանակ պետք է որոշի, թե ինչքանով է Լեռնային Ղարաբաղը ինքնուրույն, որպես ինքնավար միավոր եւ ինչքանով են ղարաբաղյան իշխանությունները պատրաստ ապահովելու ազգային փոքրամասնությունների պաշտպանությունը: «Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունները պետք է առաջ ընկնեն իրենց հասարակությունից, քանի որ ժողովուրդները պատրաստ չեն փոխզիճման: Հակամարտությունը կարող է կարգավորվել միայն այն ժամանակ, երբ հասարակության մեջ կիրականացվի աշխատանք, ուղղված հասարակական կարծիքի փոփոխմանը: Այսօր երկու երկրների հանրությունները առավել անհանդուրժելի են եւ լի են ատելությամբ, քան մի քանի տարի առաջ, թեեւ հակամարտության մասին կարծիքները մնացել են անփոփոխ: Դա մասնավորապես վերաբերվում է Ադրբեջանի հասարակությանը, քանի որ այն համարում է իրեն տուժող կողմ»,- նշել է նա:



Խմբի ներկայացուցչի բառերով, այս կապակցությամբ, այսօր ռազմական գործողությունների վերսկսումը ավելի հավանական է, քան մի քանի տարի առաջ: «Դա ակներեւ է թեկուզ այն բանից, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն արդեն 2006թ. կգերազանցի Հայաստանի ամբողջ բյուջեի 602%: Եվ այս ամենը չնայած բանակցային գործընթացի եւ կողմերի ու համանախագահների հուսադրող հայտարարությունների»: Նա ընդգծել է նաեւ, որ հակամարտության կարգավորումը կարող է գտնվի, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը տարկետվի, իսկ տվյալ փուլում կլուծվեն այլ «լրացուցիչ խնդիրները» կամել եթե «անցկացվի հանրաքվե»: Ֆրեյզերը համարում է «հուսադրող» այն փաստը, որ կողմերը հասկացել են, որ «կարգավորման փաթեթային տարբերակը անհնարին է եւ որ տարացքներից ոմանք պետք է վերադարձվեն, իսկ այնտեղ պետք է տեղաբաշխվեն խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համար»: «Այդ դեպքում Ղարաբաղը կստանա անկախության միջանկյալ կարգավիճակ»- հայտարարել է նա: Ըստ Ֆրեյզերի տվյալների, Լեռնային Ղարաբաղի զինուժի 50% կազմված է Հայաստանի քաղաքացիներից եւ չնայած ԼՂ տնտեսության կայուն աճի, դրա 60% կախված է Հայաստանից` տեղեկացնում է Regnum գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---