Յու.Բալուեւսկի. Որոշ առումով Հայաստանը Ռուսաստանի հիմնական դաշնակիցն է տարածաշրջանում 2 դեկտեմբերի 2005 - 14:02 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա Ադրբեջանում: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յուրի Բալուեւսկին: Պատասխանելով «Հայաստանի գերզինվածության մասին» հարցին` գեներալն ասել է.«Եթե հաշվենք, թե որքան սպառազինություն էր մնացել Հայաստանում եւ Ադրբեջանում ԽՍՀՄ փլուզումից հետո, ապա դրանք մոտավորապես համարժեք թվեր են: Երկու երկրներում էլ Խորհրդային Միության տարիներին տեղակայված է եղել մեկական ընդհանուր զորքերի բանակ: Գործնականում այդ բանակների ողջ սպառազինությունը տեղում էլ մնացել է: Այդ պատճառով իմաստ չունի խոսել Հայաստանի գերզինվածության մաին»,-ասել է Բալուեւսկին: Յու.Բալուեւսկին հիշեցրել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: «Որոշ առումով Հայաստանը Ռուսաստանի հիմնական դաշնակիցն է տարածաշրջանում, սակայն նա չի զինվի ռազմավարական խնդիրների լուծման համար նախատեսված սպառազինությամբ»,-ասել է նա: Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են յոթ երկրների պաշտպանության նախարարներ` Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի: Ուզբեկստանը եւ Ղազախստանը ներկայացված էին պաշտպանության փոխնախարարներով: Վրաստանը, Մոլդովան եւ Թուրքմենստանը իրենց ներկայացուցիչներին Մոսկվա չէին գործուղել, հաղորդում է «Իտար-Տասս» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը |