ՀՀ նախագահը եւ Մ.Ֆրադկովը քննարկել են տարածաշրջանի էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխաիլ Ֆրադկովի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահը գոհունակություն է հայտնել հայ-ռուսական կապերի զարգացման առնչությամբ, որի արդյունքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 20 տոկոսով: Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակում անցկացված մեծածավալ միջոցառումները տնտեսական եւ հումանիտար տարբեր ոլորտներում ակտիվ շփումների մեծ հնարավորություն ստեղծեցին: Անդրադարձ է եղել նաեւ «Գույք` պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկությունների գործարկման հեռանկարին: Ռուսաստանի կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ ներկայումս քննարկվում է այդ ձեռնարկությունների աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու հնարավորությունները: Զրուցակիցներն ընդգծել են, որ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը ներառված է Տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում: Առանձին քննարկում է ծավալվել նաեւ տարածաշրջանի էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հարցերի շուրջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---