Թուրքիայում սկսվում է հինգ լրագրողների դատական գործի քննությունը, պատճառըՀայոց ցեղասպանությունն է

PanARMENIAN.Net - Թուրքիայում այսօր կքննվի հինգ լրագրողների դատական գործը, ովքեր մեղադրվում են Թուրքիայի պետական դատական մարմիններին վիրավորելու եւ դրանց վրա ճնշում գործադրելու փորձի մեջ: Անցած տարի սեպտեմբերին «Ռադիկալի» թերթի 4 լրագրողները, ինչպես նաեւ «Միլլիեթ» թերթի թղթակիցը իրենց հոդվածներում քննադատել են Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի անցկացումը արգելելու` թուրքական դատարանի որոշումը: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է 6 ամսից մինչեւ 10 տարի ազատազրկում:



«Ես ոչինչ չեմ արել` միայն վայելել եմ խոսքի ազատության իմ իրավունքը ու ասել, որ անցկացումը անհրաժեշտ էր, եւ դատարանը խոչընդոտել է ժողովրդավարության կայացումը», - ասել է «Միլլիեթ»-ի լրագրող Հասան Ջեմալը: Նա կոչ է արել Թուրքիայի իշխանություններին` խրախուսել «մտածելակերպի փոփոխությունը» դատական ատյաններում, ինչպես նաեւ բարեփոխել Թուրքիայի Քրեական օրենսգրքի վիճահարույց 301 հոդվածը, որը պատիժ է նախատեսում «Թուրքիայի պետական ատյանները վիրավորելու» համար եւ որով դատական հետապնդման են ենթարկվել մեծ թվող մտավորականներ: Այս հոդվածով մեղադրանք էր ներկայացվել աշխարհռչակ թուրք գրող Օրհան Փամուկին: Խոսքի ազատության եւ լրագրողների իրավունքներով զբաղվող թուրքական BIA ոչ կառավարական կազմակերպության տվյալներով, Թուրքիայում 301 հոդվածով ներկայումս դատական գործեր են հարուցվել 29 լրագրողների եւ հրատարակիչների դեմ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---