Հարավային Կովկասում ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչ է դարձել Պիտեր Սեմնեբին

PanARMENIAN.Net - Շվեդացի դիվանագետ Պիտեր Սեմնեբին կդառնա Հարավային Կովկասում Եվրամիության նոր հատուկ ներկայացուցիչը: Վերջին տարիներին Պիտեր Սեմնեբին գլխավորել է ԵԱՀԿ առաքելությունները Խորվաթիայում եւ Լատվիայում: Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի ինստիտուտ սահմանելու մասին որոշումն ընդունվել է 2003 թվականի հուլիսին, եւ առաջինն այդ պաշտոնը գրավել է ֆին դիվանագետ Հեյկի Տալվիտիեն, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---