Սլովակիայում նշել են սումգայիթյան ջարդերի 18-րդ տարելիցը 1 մարտի 2006 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին Բրատիսլավայի հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին քաղաքի կենտրոնում` Դանուբի աջ ափին տեղադրված խաչքարի մոտ` նշելու Սումգայիթի հայկական ջարդերի 18-րդ տարելիցը: Սլովակիայի հայ համայնքի եւ «Համահայկական կազմակերպությունների ներկայացուցչության» նախագահ Աշոտ Գրիգորյանը նշել է, որ ամեն տարի այս օրերին սլովակյան մամուլն անդրադառնում է սումգայիթյան ջարդերին, իսկ Հայաստանի «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նվեր խաչքարը տեղադրվելուց հետո հնարավորություն է ստեղծվել տարելիցը նշել հուշակոթողի մոտ: Աշոտ Գրիգորյանը նաեւ հայտարարեց, որ «Համահայկական կազմակերպությունների ներկայացուցչությունը» իր վրդովմունքն է հայտնում Ադրբեջանում ծավալված հակահայկական հիստերիայի կապակցությամբ: Սփյուռքի հայկական կազմակերպությունները խստորեն դատապարտում են Հայաստանի եւ հայության նկատմամբ ադրբեջանցիների ոտնձգությունները եւ հայտարարում, որ աշխարհի ամբողջ հայությունն ակնդետ հետեւում է գործընթացին եւ պատրաստ է այդ գործընթացի վրա ազդել` գործադրելով իր հսկայական հնարավորությունները: Նա ընդգծեց, որ աշխարհի ամբողջ հայությունը պատրաստ է մեկ մարդու պես պաշտպանել Մայր Հայաստանն ու Արցախը եւ մեկ անգամ եւս ապացուցել աշխարհում մոտ 10 միլիոնի հասնող հայության ներուժի հզորությունը, հայտնում է «Երկիր» թերթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |