Աբխազիայի հայկական համայնքը հանդես չի եկել Վրաստանի կազմակերպություններին միանալու նախաձեռնությամբ

PanARMENIAN.Net - Աբխազիայի հայկական համայնքը հերքում է իր նախաձեռնությամբ Վրաստանի համահայկական կոալիցիա ստեղծելու մասին ինտերնետում տարածված ինֆորմացիան: «Վրաստանի կազմակերպություններին միանալու ոչ մի նախաձեռնություն մեր կողմից չի եղել: Այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Իրականությանը չի համապատասխանում այն փաստը, որ «Աբխազիայի հայերը մտադրություն են հայտնել մասնակցելու վրաց-աբխազական հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացին, եւ դիմելով վրաց-աբխազական հակամարտության կողմերին, կոչ են անում մտածել այն դրական ներդրման մասին, որը կարող են ունենալ հայկական համայնքները հակամարտության երկու կողմերում ազգամիջյան հավասարակշռություն ստեղծելու գործում»,- հայտարարել է Աբխազիայի հայկական համայնքի համանախագահ Գալուստ Տրապիզոնյանը: Նա գնահատել է այդ տեղեկությունները որպես պրովոկացիա` ուղղված Աբխազիայի իրադրության ապակայունացմանը: Այդպիսի տեղեկությունների տարածումը Տրապիզոնյանը անվանել է «դեստրուկտիվ ուժեր», հայտնում է «Անսնիպրեսը»:



Բացի այդ, PanARMENIAN.Net ում ստացված Վրաստանի հայերի «Նոր սերունդ» միության հայտարարության մեջ ասվում է. «Ցանկանում ենք հայտնել, որ Աբխազիայի համայնքը ոչ մեզ ոչ էլ մեկ այլ, հայտարարությունը ստորագրած Վրասատնի հայկական 10 կազմակերպություններին չի դիմել ինչ- որ նախաձեռնությամբ: Այսինքն, հայտարարությունում նշված բոլոր նախաձեռնությունները, մասնավորապես, ուղղված միջազգային կազմակերպություններին, հակամրտության կարգավորման գործում ակտիվություն ցուցաբերելու վերաբերյալ, հանդիսանում է վերը նշված Վրաստանի հայկական կազմակերպություններ նախաձեռնությունը»:



Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որի համաձայն, Վրաստանի հայկական հասարակական կազմակերպությունները մտադիր են ստղեծել համահայկական կոալիցիա: Կոալիցիայի ստեղծման նախաձեռնողը Աբխազիայի հայկական համայնքն է: Համայնքը գտնում է, որ այդ քայլը անհրաժեշտ է սեփական շահերը վրաց-աբխազական հակամարտության շրջանակներում պաշտպանելու համար: Աբխազահայերը մտադրություն են հայտնել մասնակցելու վրաց-աբխազական հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացին, եւ դիմելով վրաց-աբխազական հակամարտության կողմերին, կոչ են անում մտածել այն դրական ներդրման մասին, որը կարող են ունենալ հայկական համայնքները հակամարտության երկու կողմերում ազգամիջյան հավասարակշռություն ստեղծելու գործում: Աբխազիայում գործող կազմակերպությունների անդամները, դիմելով միջազգային կազմակերպություններին, ցանկություն են հայտնել ակտիվություն դրսեւորել հակամարտության հանգուցալուծման եւ կյանքի տարրական պայմաններ ստեղծելու գործում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---