ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՎԹԱՐԸ ՀԱՆԳԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿՐՃԱՏՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Հյուսիսային Օսիայի տարածքում գազամուղի հատվածի վթարը հանգեցրել է Հայաստան գազի մատակարարման կրճատմանը: «Արկա» գործակալությանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում դժվարացել են հայտնել երկիր մտնող գազի կոնկրետ ծավալի մասին` նշելով, որ այն փոփոխվում է ամեն ժամ: Ներկայումս գազի պակասը լրացվում է եղած պաշարների հաշվին: «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի խուսափենք շուկայական տատանումներից»,- ընդգծել են նրանք: Հիշեցնենք, որ հունվարի 14-ին վթարի հետեւանքով փակվել է Հյուսային Կովկաս-Անդրկովկաս գազամուղը, որով ռուսական գազը մատակարարվում է Հայաստան: Ներկայումս երկնագույն վառելիքը մատակարարվում է Ռուսաստանից Վրաստան պահեստային գազատարով, իսկ մայրուղու վթարված հատվածում կատարվում են վերանորոգման աշխատանքներ: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, Վրաստանի վառելիքի եւ էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ եթե գազամուղը չվերանորոգվի մինչեւ հունվարի 15-ը, ապա Հայաստան մատակարարվող ամենօրյա գազի լիմիտը, որը տեղափոխվում է Վրաստանի տարածքով, կպակասեցվի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---