1

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ

15 հունվարի 2003 - 22:34 AMT  06:10 GMT
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Գերմանիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Յոշկա Ֆիշերն այսօր Բեռլինում քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները Թուրքիայի Եվրամիության կազմում ընդգրկվելու համատեքստում:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ

15 հունվարի 2003 - 19:38 AMT  06:10 GMT
Հայաստանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է հունվարի 14-ին հայկական զինված ուժերի կողմից Աղդամի ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները:

«GLOBE NEWS»-Ի ՍՈՑՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇՆ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

15 հունվարի 2003 - 18:59 AMT  06:10 GMT
Փետրվարի 19-ին նախատեսվող նախագահական ընտրությունների նախաշեմին Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը բնակչության շրջանում ամենաբարձր վարկանիշն ունի:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՎԹԱՐԸ ՀԱՆԳԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿՐՃԱՏՄԱՆԸ

15 հունվարի 2003 - 18:44 AMT  06:10 GMT
Ներկայումս երկնագույն վառելիքը մատակարարվում է Ռուսաստանից Վրաստան պահեստային գազատարով, իսկ մայրուղու վթարված հատվածում կատարվում են վերանորոգման աշխատանքներ:

BBC ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ

15 հունվարի 2003 - 18:43 AMT  06:10 GMT
Լոնդոնի BBC հեռուստաալիքով հունվարի 26-ին կցուցադրվի «Դավաճանված Հայաստան» վավերագրական ֆիլմը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ

15 հունվարի 2003 - 18:40 AMT  06:10 GMT
Վերջերս ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից Լեռնային Ղարաբաղի սահմանների խախտումը կարելի է գնահատել ինչպես ղարաբաղյան բանակի պատրաստվածությունը ստուգելու փորձ, հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ՉԿԱՆ

10 հունվարի 2003 - 04:00 AMT  06:10 GMT
Բաքվի քարոզիչների ստահոդ հաստատումներն այն մասին, թե ռազմական օպերացիայի արդյունքում Հայաստանի Տավուշի շրջանի մի քանի գյուղեր անցել են Ադրբեջանի հսկողության տակ, ամենեւին չեն համապատասխանում իրականությանը: Արդեն նույնիսկ ադրբեջանական աղբյուրներն են ստիպված ընդունել, որ տարածված տեղեկությունները սուտ են:
1
---