ԼՂՀ հանրությունը բացասական է վերաբերվում Միջազգային ճգնաժամային խմբին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հանրապետության հանրությունը միաժանակ բացասաբար ընդունեց Միջազգային ճգնաժամային խմբի(ՄՃԽ) թե' զեկույցները եւ թե' հանձնարարականները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցի ժամանակ հայատարարել է 1992-1995 թթ. ԼՂՀ Բարձրագույն խորհրդի պաշտպանության եւ անվտագության մշտական հանձնաժողովի նախագահ, «Ավանդույթ» հասարական կազմակերպության նախագահ Վալերի Բալայանը: Նրա խոսքերով, ՄՃԽ փաստաթղթերի հետ ծանոթանալիս անկախ կամքից մի շարք հռետորական հարցեր են ծագում, «Հակամարտող կողմերից ո՞րն է հրավիրել ՄՃԽ-ին որպես միջնորդ: Եթե ոչ ոք, ապա ո՞վ է նրանց մեր վզին փաթաթում: Ի՞նչ կապ ունեն նրանք այս հակամարտության հետ: Արդյոք նրանք որոշակի հայացքներ ունե՞ն հակամարտության բազմաթիվ ասպեկտների վերաբերյալ: Եթե ունեն, ապա ինչպիսի՞ն են դրանք եւ այլն, եւ այլն: Զարմանալի է, որ այդ հարցերը անպատասխան կախված են մնում օդում»,- ասեց նա:



Վ. Բալայանը նաեւ նշեց, որ «առանձնակի տարակուսանք է առաջացնում ՄՃԽ ոչ պրոֆեսիոնալիզմը: Իրենց զեկույցներում նրան հաճախակի եզրահանգումներ են անում, հիմք ընդունելով շահագրգռված կողմերի կասկածելի հոդվածները, նույն այդ կողմերի օգտին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---